Երիտասարդների ինտերնետ կառավարման հայկական համաժողովը ամենամյա ֆորում է` ստեղծված հայ երիտասարդների նախաձեռնությամբ 2019 թ.-ի ապրիլին։ Համաժողովն ապահովում է հարթակ, որտեղ հայ երիտասարդները մասնակցում են ինտերնետ կառավարման քննարկումներին:
Ամենամյա երիտասարդական համաժողովի նպատակն է՝ ներգրավել երիտասարդներին ՀՀ և համաշխարհային ինտերնետ կառավարման շարժմանը, բարձրացնել դրա մասին տեղեկացվածությունը և ստեղծել ակտիվ երիտասարդական համայնք ինտերնետ կառավարման քննարկումների և որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու համար։
Համաժողովն իր մասնակցին եզակի հնարավորություն է տալիս ոչ միայն լսելու ինտերնետը կառավարող կողմերի (կառավարություն, հասարակական կազմակերպություններ, առևտրային կազմակերպություններ, անհատներ) տեսակետները, այլ նաև բարձրաձայնելու կարծիքներ, կիսվել իրենց նորարար ու ստեղծարար գաղափարներով և իրազեկվելու առաջիկա մարտահրավերների մասին։
